Արցախի նախագահը կընտրվի երկրորդ փուլով. ԿԸՀ նախագահը ներկայացրեց նախնական արդյունքները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ տեղի կունենա։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 1–ին կայացած ճեպազրույցի ընթացքում ասաց Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը։

«Թեկնածուներից որևէ մեկը չի հաղթահարել կողմ քվեարկած ձայների 50%+1 թիվը։ Պետք է անցկացվեն ընտրությունների երկրորդ փուլի աշխատանքներ։ Երկրորդ փուլը տեղի է ունենում քվեարկությունից 14 օր հետո, այսինքն` այս դեպքում ապրիլի 14–ին»,– ասաց Արզումանյանը։

Արցախի նախագահի թեկնածուներից առավելագույն ձայներ են հավաքել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը և Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։ ԿԸՀ նախագահը ներկայացրեց թեկնածուների ստացած ձայներն ըստ թվերի և տոկոսների։

Քրիստին Բալայանը– 202 ձայն կամ 0,3%

Վիտալի Բալասանյանը- 10755 ձայն կամ 14,7%

Սերգեյ Ամիրյանը- 106 ձայն կամ 0,2%

Դավիթ Բաբայանը- 587 ձայն կամ 0,8%

Բելա Լալայանը- 162 ձայն կամ 0,2%

Արայիկ Հարությունյանը- 36076 ձայն կամ 49,26

Հայկ Խանումյանը- 962 ձայն կամ 1,3%

Դավիթ Իշխանյանը- 1873 ձայն կամ 2,56%

Վահան Բադասյանը- 743 ձայն կամ 1%

Մասիս Մայիլյանը- 19360 ձայն կամ 26,4%

Աշոտ Ղուլյանը- 1683 ձայն կամ 2,3%

Ռուսլան Իսրայելյանը- 368 ձայն կամ 0,5%

Աշոտ Դադայանը- 198 ձայն կամ 0,3%

Մելսիկ Պողոսյանը- 141 ձայն կամ 0,2%

Անվավեր է ճանաչվել 2625 քվեաթերթիկ կամ ընդհանուր թվի 3,5%–ը։

Արցախում մարտի 31–ին տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական համապետական ընտրություններին մասնակցել է 76 հազար 471 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 72,7%–ը։

Ազգային ժողովում տեղ զբաղեցնելու համար ընտրություններին մասնակցում էր 12 քաղաքական ուժ.

  1. «Ազգային վերածնունդ» կուսակցություն
  2. «Միասնական հայրենիք» կուսակցություն
  3. «Անկախության սերունդ» կուսակցություն
  4. «Հայ hեղափոխական դաշնակցություն» կուսակցություն
  5. Արցախի հեղափոխական կուսակցություն
  6. «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք
  7. Արցախի «Արդարություն» կուսակցություն
  8. Արցախի ժողովրդավարականկուսակցություն
  9. «Միացյալ Հայաստան» կուսակցություն
  10. Արցախի պահպանողական կուսակցություն
  11. Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն
  12. «ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք։
Հայերեն العربية English Русский

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին