Հասարակական

Ադրբեջանցի հաքերները կեղծ տեղեկություններ են տարածում ՊՆ մամուլի խոսնակի և հայ օգտատերերի անունից

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանցի հաքերները կեղծ տեղեկություններ են տարածում ՊՆ մամուլի խոսնակի և հայ օգտատերերի անունից

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերջին շրջանում«Ֆեյսբուք»-ի հայկական տիրույթում գործող հայ օգտատերերի էջերը ենթարկվում են ադրբեջանական հաքերների կողմից հարձակումների։ Էջերով տարածվում են ապատեղեկատվություններ՝ հայկական բանակում կորոնավիրուսի տարածման մասին։

Այսօր մի շարք օգտահաշիվներ կրկին հարձակման են են ենթարկվել։ Նաիրա Գրիգորյան անունով օգտատիրոջ էջում փոխել են նրա գլխավոր լուսանկարը` տեղադրելով ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի լուսանկարը և տեղեկություն տարածել, թե ՀՀ զորամասերից մեկում ծառայողի, իր բարեկամին և նրա 13 զինակիցներին, որոնց հետ կոնտակտ է ունեցել, տեղափոխել են հիվանդանոց: Ըստ տեղեկության՝ ծառայողի բարեկամը զորամասում տարածել է կորոնավիրուս՝ փոխանցելով այն մինչև անգամ խրամատներում գտնվող զինակիցներին:

Այս նույն գրառումը հրապարակվել և տարածվել է խմբերում Արմեն Մովսիսյանի պաշտոնական էջով, ինչպես նաև մեկ այլ օգտատիրոջ՝ Արթուր Դարբինյանի անձնական էջով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝Տեղեկատվության ստուգման կենտրոնը հայտնում է, որ տարածվող տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։

Դեռ 2019 թվականինՏեղեկատվության ստուգման կենտրոնը գրել էր, որ երգիչ Արմեն Մովսիսյանի պաշտոնական էջը ենթարկվել է ադրբեջանական հաքերների կողմից հարձակման և այլևս չի տնօրինվում նրա կողմից։

Էջում առկա Info and Ads-ում կարող ենք տեսնել, որ այն կառավարվում է Ադրբեջանից։

Բացի այս գրառումից` էջում հրապարակվել են մի շարք այլ կեղծ տեղեկություններ, որոնցից մեկը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հյուսիսում գտնվող զորամասերից մեկում 19-ամյա զինվորի մահվան մասին։

Տեղեկատվության ստուգման կենտրոնն ընթերցողներին խորհուրդ է տալիս հետևել միայն պաշտոնական լրահոսին, իսկ կորոնավիրուսի մասին տարածվող կեղծ լուրերի հերքումներին կարող եք ծանոթանալ Տեղեկատվության ստուգման կենտրոնիCOVID-19բաժնում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում