Սփյուռք

Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի 68 սաները և նրանց ուսուցիչները տեղափոխվել են Հայաստան

1 րոպեի ընթերցում

Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի 68 սաները և նրանց ուսուցիչները տեղափոխվել են Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հնդկաստանում գործող Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի 68 սաները և նրանց ուսուցիչները հատուկ չվերթով տեղափոխվել են Հայաստան։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պայմաններում պարետ Տիգրան Ավինյանը։

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, պարետատան և ԱԳՆ համակարգմամբ մարտի 31-ին կազմակերպվել է հատուկ չվերթ՝ իրականացնելու Հնդկաստանում գործող Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի 68 սաների և նրանց ուսուցիչների Հայաստան փոխադրումը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո Հնդկաստանում արդեն երկու հարյուրամյակ գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանը հանրակրթական դպրոց է, ուր ուսանում են երեխաներ հիմնականում Հայաստանից, Իրանից, Սիրիայից, Իրաքից և այլ երկրներից»,- գրել է Ավինյանը։

Չվերթն իրականացրել է «Ատլանտիս Յուրոփեան Էյրվեյզ» հայաստանյան ավիաընկերությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում