Արցախի ընտրական գործընթացների մասնակիցներին կբաժանվեն բժկական անհատական պաշտպանիչ միջոցներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի համապետական ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքացիներին, դիտորդներին, լրագրողներին և ընտրական տեղամասերում ներկա գտնվող այլ անձանց կբաժանվեն բժշկական անհատական պաշտպանիչ միջոցներ՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակի տարածմամբ։

«Արմենպրես»ի փոխանցմամբ` այս մասին մարտի 30-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը։

«Արցախի Հանրապետության մարտի 31–ի ընտրություններն անցկացնում ենք առանձնահատուկ պայմաններում։ Աշխարհում կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված, Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից ձեռնարկվել են այնպիսի աշխատանքներ, որոնք ընտրությանը մասնակցողների համար կստեղծեն ապահովության պայմաններ։ Ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին կբաժանվեն անհատական պաշտպանիչ միջոցներ` մեկանգամյա օգտագործման ձեռնոց, դիմակ, գրիչ, տեղամաս մտնելիս խնդրելու ենք որպեսզի ախտահանվեն»,– ասաց Արզումանյանը։

ԿԸՀ նախագահը նշեց, որ ախատահանվում են նաև բոլոր ընտրական տեղամասերը։

Արցախի Հանրապետությունում համապետական ընտրությունները տեղի կունենան մարտի 31-ին։ Հանրապետության նախագահի պաշտոնի մրցապայքարում առաջադրվել է 14 թեկնածու, Ազգային ժողովում պատգամավորական մանդատներ ունենալու համար կպայքարեն 12 քաղաքական ուժեր։

Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել։

Հայերեն

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը

Մանկական վիրաբույժ Բելլա Թադևոսյանը պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով

Առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտնել է, որ Բրյուսելը հանդես չի գա որպես միջնորդ ԱՄՆ-ի և Կանադայի միջև