Հակաճգնաժամային ծրագրի ֆինանսները հասանելի կլինեն ապրիլի 1-ից

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն ընդունեց կորոնավիրուսի պայմաններում աջակցության փաթեթի ծրագիրը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ աջակցության ուղղությունները հետևյալն են․ «Սպառման դեֆորմացման պարագայում կա որոշակի լիկվիդայնության անկում համակարգում, և ենթադրվում է, որ մենք պետք է ունենանք գործողությունների ու միջոցառումների շարք, որով այդ խնդիրը կչեզոքացնենք։ Երկրորդ ուղղությունը, որի շուրջ մենք պետք է մոբիլիզացնենք մեր ռեսուրսները, դա կորոնավիրուսի հետևանքով աշխատանք կորցրած խմբերն են, որոնց մենք պետք է թիրախավորենք ու օժանդակենք, երրորդ ուղղությունը սոցիալապես անապահով ու խոցելի խմբերի սոցիալական անվտանգության ապահովումն է։ Մենք ունենք ակնհայտ խնդիր, որն այսօր կարևորագույնն է ամբողջ աշխարհում, առողջապահական համակարգի լրազինումն ու վերազինումը։ Այստեղ նույնպես պետք է իրականացնենք միջոցառումներ։ Եվ, իհարկե, ելնելով իրավիճակից, պետական պահուստների, այսինքն՝ դեղորայքային, հումքային, սննդի պաշարների կառավարման արդյունավետ համակարգի ձևավորում»։

Փոխվարչապետի խոսքով՝ կառավարությունը պետք է ունենա նոր ֆինանսական մոդել, ճշգրիտ անելիքները, ծախսերը և ներգրավվելիք միջոցները։ Ըստ նրա՝ կառավարությունը բաց է ծրագրի հանրային քննարկման համար, թե մասնագիտական, թե հանրային հարթակում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․«Մենք այս ծրագրով ուզում ենք ոչ միայն աջակցել մեր տնտեսության մրցունակ հատվածին և սոցիալական առաջին հարվածներն ստացած մեր խավերին, այլև, որ շատ կարևոր է, այս փաթեթի խորքային նպատակը մեր տնտեսությանը, հանրությանը հետկորոնավիրուսային ժամանակաշրջանում մրցունակ տնտեսություն ու մրցունակ գործունեություն կառուցելու նախապատրաստելն ու տրամադրելն է։ Այս օրակարգը ոչ մի պարագայում զարգացման որևէ սցենարի դեպքում չպետք է մոռանանք։ Մեր խնդիրն ավանդական գոյատևման տրամաբանությունից պետք է տեղափոխենք զարգացման, ուժեղացման, մեր երկրի մրցունակության բարձրացման տրամաբանություն։ Եվ այս օրակարգը չպետք է կորցնենք նույնիսկ ամենաօրհասական պահերին»։

Նա հավելեց, որ մենք հիմա զբաղված չենք գոյապայքարով, այլ զբաղված ենք ապագա աշխարհում, հետկորոնավիրուսային աշխարհում մեր երկրի տեղադիրքը, հանրության մրցունակությունը, հանրային հարաբերությունների մակարդակը և յուրաքանչյուր քաղաքացու մրցունակությունն ուժեղացնելու ռազմավարական ծրագրի որդեգրմամբ։ Ըստ վարչապետի՝ պայմանավորվածությունը հետևյալն է․«Մենք ֆինանսները պետք է արդեն ապահովենք, որպեսզի չորեքշաբթի օրվանից ծրագրով նախատեսված ֆինանսներն սկսեն շրջանառվել, շահառուները հնարավորություն ունենան չորեքշաբթի օրվանից ստանալ»։ Իսկ կառավարության հաջորդ նիստում, ըստ վարչապետի, պետք է աշխատեն էլի նոր փաթեթներ ունենալ, որոնցով այլ ծրագրեր իրականացնել։ «Եվ այսպես այնքան, մինչև կհամոզվենք, որ ճգնաժամի շոկային փուլը հաղթահարված է, և մենք կանցնենք ավելի կոնկրետ զարգացման հայեցակարգերի քննարկմանը»,- հավելեց Փաշինյանը։

Հայերեն Русский

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին