Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը երկու ամսում աճել է 8.7 տոկոսով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-փետրվարին 8.7 տոկոսով աճել է 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Մասնավորապես արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 15.3 տոկոսով, շինարարության ծավալը` 5.8 տոկոսով, առևտրի շրջանառությունը` 6.3 տոկոսով: Մատուցած ծառայությունների ծավալն ավելացել է 11.2 տոկոսով:

Սպառողական գների իդեքսն այս տարվա հունվար-փետրվարին նվազել է 0.1 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն ավելացել է 0.7 տոկոսով:

Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը 2020-ի հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 23.1 տոկոսով:

Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում հունվար-փետրվարին 2019-ի նույն ժամանակի համեմատ աճել է 10.4 տոկոսով՝ կազմելով 190 հազար 468 դրամ: Ընդ որում, պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 12.1 տոկոսով, իսկ ոչ պետականում` 8.8 տոկոսով:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նկատվել է աճ՝2.4 տոկոսով: Ընդ որում` արտահանման ծավալն աճել է 8.8 տոկոսով, իսկ ներմուծումը նվազել է 0.8 տոկոսով:

Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-փետրվարին կազմել է 478.98:

Հայերեն English Français Русский

Էրդողանը վերահաստատել է աջակցությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

Իսպանիայի ընդդիմությունը պահանջել է տրանսպորտի նախարարի հրաժարականը՝ 69 զոհի պատճառ դարձած վթարից հետո

Հույս ունեմ, որ ընդդիմադիր գործընկերները հետևություն արել են. Ռուբինյան

Քննարկվել են ձմռանը ճանապարհների սպասարկման աշխատանքների պատշաճ կազմակերպմանն ուղղված հարցեր

Երևանում անցկացվող COP17 համաժողովի վերջին պաշտոնական լիագումար նիստերն են ընթանում

Նարեկ Կարապետյանը երկարաժամկետ խաղաղության համար անհրաժեշտ է համարում երաշխիքներն ու տարածաշրջանային հավասարակշռությունը

Շրջակա միջավայրի պաշտպանությունը նաև մարդու իրավունքների պաշտպանության հարց է. Երևանում քննարկվել է դատական համակարգի դերը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին

Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում

Եկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրեր. ինչ պետք է իմանալ մինչև վերջնաժամկետը