Տավարաբուծության զարգացման ծրագրով հանրապետություն է ներկրվել 159 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «ՀՀ-ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագրի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ներկայացվել է 159 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների (ԽԵԿ) ձեռքբերման վերաբերյալ տեղեկատվություն:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներկրված կենդանիների մեջ գերակշռում են հոլշտեյն, սիմենթալ և շվից ցեղատեսակները:

Ընդհանուր առմամբ, ծրագրով ֆինանսական կառույցների կողմից տրամադրվել է 406 մլն դրամ սուբսիդավորվող վարկ 315 գլուխ տոհմային ԽԵԿ ձեռք բերելու նպատակով:

«ՀՀ տավարաբուծության 2019-2024 թթ. զարգացման» ծրագրի նպատակը ՀՀ-ում տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով տոհմային ԽԵԿ-ի մատակարարումն է, ինչը հնարավորություն կընձեռի նախիրները համալրել արտադրատնտեսական արժեքավոր հատկանիշներով օժտված տոհմային ԽԵԿ-ով, բարելավել տեղական նդանիների մթերատվությունը, ավելացնել կաթի և մսի արտադրության ծավալները։

Ծրագրի շրջանակում շահառուները կարող են ընդամենը 2% տարեկան տոկոսադրույքով սուբսիդավորվող վարկով ձեռք բերել բարձր մթերատու տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ։Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքներիտնտեսվարողներին և գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին վարկը հատկացվում է 0% տոկոսադրույքով։ Մարման ժամկետը 5 տարի է։Մեկ շահառուի վարկի առավելագույն չափը կազմում է 300 մլն դրամ։

Ծրագրից օգտվելու համար շահառուները պետք է դիմեն ծրագրին միացած ֆինանսական կառույցներին: Շահառուն ֆինանսական կառույց է ներկայացնում տոհմային ԽԵԿ ձեռք բերելու վերաբերյալդիմում-հայտ՝ նշելով դրանց քանակը, ձեռքբերման վայրը, ներմուծման դեպքում՝ ներկրման ժամկետները, ինչպես նաև նախարարություն է ներկայացնում ձեռքբերման ենթակա խոշոր եղջերավոր կենդանիների տոհմային վկայականները և քարտերը։

Ծրագրի այլմ անրամսներին կարելի էծանոթանալ ՀՀէկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքէջում` https://mineconomy.am/page/1341 հղումով:

Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարելի է դիմել Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչություն, հեռ.՝ 011 297428 ևԳյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչություն` 011 52 93 33 հեռախոսահամարով:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան