Անոնս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Թումանյանի որդին՝ հոր սիրտը «գողանալու» մասին

2 րոպեի ընթերցում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Թումանյանի որդին՝ հոր սիրտը «գողանալու» մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «1923 թ. մարտի 23-ին դեռ լույսը չբացված սկսեց ձյուն գալ։ Հովհաննես Թումանյանի կյանքի վերջին ձյունը: Բոլորին հրաժեշտ տվեց, համբուրեց երեխաներին՝ ասելով. «Ղոչա՛ղ կացեք»։ Մահը վրա հասավ ինն անց տասը րոպեին։ Այդ օրը գիշերը հիվանդանոցում Թումանյանի հետ էր որդին՝ Արեգը։

Թումանյանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուսաննա Հովհաննիսյանի հիշատակմամբ, երբ սկսվում է հոգեվարքը՝ ժամը 6 անց քառորդ սիրտը դադարում է բաբախելուց: Բանաստեղծի կյանքի վերջին ժամերի մասին այսպես է պատմում Արեգը. «Ձախ աչքից բարձի վրա կաթեց երկու արցունք։ Գուցե չասած խոսքերն էին,– հայտնում է եղբորը՝ Համլիկին։– Էլ ի՞նչ գրեմ, ի՞նչ ես ուզում գրեմ… Մինչեւ հիմի էլ ինձ թվում ա, որ կենդանի ա։ Չէ՞ որ ես նրան անմահ գիտեի…Հերիք ա… Գրել էլ չեմ կարող, ամեն մի տողը մի ժամվա տանջանք ա»։ «Դա մեծ գրողի երկրային կյանքի վերջին օրն էր»,– «ՀՀ»-ի հետ զրույցում ասում է գրականագետը՝ շեշտելով, որ առջեւում էր հավերժությունը՝ նրա ստեղծագործության ու կենսագրության գնահատանքի մշտնջենական միակ չափանիշը, առջեւում էր նրա գրական կերպարների, հարուստ ու հանճարեղ գեղարվեստական ժառանգության անմահությունը։

Բանաստեղծը մահանում է ստամոքսի քաղցկեղից։ Սակայն Ս. Հովհաննիսյանի պատմելով, Թումանյանի հիվանդությունը ավելի է սրվում, երբ ՀՕԿ-ից խնդրում են գնալ Պոլիս եւ այնտեղից բերել նյութական օժանդակություն Հայաստանի համար»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում