Արցախ

Արցախում մարտի 23-ի դրությամբ կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել

1 րոպեի ընթերցում

Արցախում մարտի 23-ի դրությամբ կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունում մարտի 23-ի դրությամբ, կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

«Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար, կրկին կոչ ենք անում հետևել Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով տարածվող պաշտոնական լրահոսին: Հորդորում ենք պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները»,-ասված է հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում