ՀՀ և Իսրայելի նախագահները ներկայացրել են նոր կորոնավիրուսի տարածումը հաղթահարելու քայլերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 22-ին հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ։

Նախագահները տեղեկություններ են փոխանակել իրենց երկրներում նոր կորոնավիրուսի տարածման առկա վիճակի, վարակի կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։

Հաշվի առնելով, որ Իսրայելն աշխարհում ունի լավագույն, զարգացած ու առաջադեմ, գիտահետազոտական նորարարությունների վրա հիմնված ժամանակակից բժշկություն և առողջապահական համակարգ, նախագահ Սարգսյանը նշել է, որ Իսրայելի աջակցությունն ինչպես մասնագիտական խորհրդատվության, այնպես էլ սարքավորումների և պարագաների տեսքով զգալի օժանդակություն կլինի Հայաստանի համար կորոնավիրուսի հաղթահարման գործընթացում:

Արմեն Սարգսյանի և Ռեուվեն Ռիվլինի պայմանավորվածության համաձայն, հարցի ավելի առարկայական և մասնագիտական քննարկման նպատակով այսօր կամ վաղը հեռախոսազրույց տեղի կունենա երկու կողմերի գործադիր իշխանության առողջապհության մարմինների պատասխանատուների միջև։ Անհրաժեշտության դեպքում կարիքները գնահատելու նպատակով տեսակապի միջոցով կանցկացվի նաև մասնագետների ընդլայնված քննարկում։

Հեռախոսազրույցի ընթացքում երկու նախագահներն անդրադարձել են Հոլոքոսթի հիշատակին նվիրված 5-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով նախագահ Սարգսյանի Իսրայել Պետություն կատարած այցին, ինչպես նաև ձեռք բերված պայմանավորվածություններին: Հիշյալ այցի շրջանակներում ՀՀ նախագահը հանդիպումներ էր ունեցել Իսրայելի նախագահի և Կնեսետի նախագահի հետ, որոնց ընթացքում բարձրացրել էր Իսրայելի Կնեսետի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: ՀՀ նախագահը նաև ելույթ է ունեցել Իսրայելի երկու լավագույն համալսարաններում:

Հայերեն Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար