Սպորտ

Շախմատի հավակնորդների մրցաշարում կկայանան 5-րդ տուրի պարտիաները

1 րոպեի ընթերցում

Շախմատի հավակնորդների մրցաշարում կկայանան 5-րդ տուրի պարտիաները

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարում կկայանան 5-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշար այս տուրում կմրցեն հետևյալ զույգերը` Անիշ Գիրի-Ֆաբիանու Կարուանա, Ալեքսանդր Գրիշչուկ-Դին Լիժեն, Կիրիլ Ալեքսեենկո- Մաքսիմ Վաշիե-Լագրավ և Յան Նեպոմնյաշչի-Վան Հաո:

Այժմ 2,5 միավորով առաջատարներն են Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը և Վան Հաոն:

Մրցաշարին մասնակցում են 8 շախմատիստ՝ Ֆաբիանո Կարուանան, Դին Լիժենը, Անիշ Գիրին, Ալեքսանդր Գրիշչուկը, Յան Նեպոմնյաշչին, Կիրիլ Ալեքսեենկոն, Վան Հաոն և Մաքսիմ Վաշիե-Լագրավը:

Կորոնավիրուսային իրավիճակից ելնելով, մրցաշարի մասնակցությունից հրաժարվել է աշխարհի գավաթակիր Թեյմուր Ռաջաբովը, որը ՖԻԴԵ-ին խնդրել էր հետաձգել մրցաշարը: Նրա փոխարեն մրցաշարում ընդգրկվել էր Վաշիե-Լագրավը:Հավակնորդների մրցաշարը կեզրափակվի ապրիլի 5-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում