Սփյուռք

Լոս Անջելեսում կորոնավիրուսից մահացած երիտասարդն ազգությամբ հայ ԱՄՆ քաղաքացի է

1 րոպեի ընթերցում

Լոս Անջելեսում կորոնավիրուսից մահացած երիտասարդն ազգությամբ հայ ԱՄՆ քաղաքացի է

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսում «Փասադենա» հիվանդանոցում մահացել է ազգությամբ հայ 34-ամյա երիտասարդ, նրա մոտ մեկ շաբաթ առաջ ախտորոշվել էր կորոնավիրուս:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնեց, որ «մահացած երիտասարդն ազգությամբ հայ ԱՄՆ քաղաքացի է»:

Ինչպես հայտնում է «Asbarez»-ը, երիտասարդը Լոս Անջելեսում կորոնավիրուսից մահացած երկրորդ մարդն է: Երիտասարդի մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել մարտի 13-ին:

Ամերիկայի Միացյալ Նահանգներում մարտի 20-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 15 հազար 219 է: ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը հայտնում է, որ մահերի թիվը ԱՄՆ-ում հասել է 201-ի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում