Ադրբեջանն Արցախի ուղղությամբ մեկ շաբաթում արձակել է շուրջ 1900 կրակոց
1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում մարտի 15-21-ը հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 250 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1900 կրակոց:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: