Սպորտ

Սպորտի մասին պատմող ֆիլմեր և սերիալներ

2 րոպեի ընթերցում

Սպորտի մասին պատմող ֆիլմեր և սերիալներ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարզիկների նվաճումները, անհնարինը հնարավոր դարձնելու ձգտումը եղել և մնում է համաշխարհային ֆիլմարտադրության ուշադրության կենտրոնում:

«Արմենպրես»-ն իր ընթերցողին է ներկայացնում մարզական թեմատիկայով վերջին տարիների լավագույն ֆիլմերն ու սերիալները` առաջարկելով դիտել դրանք:

Netflix-ն իր սերիալների սիրահարներին 2020-ի մեկնարկին ներկայացրեց «Spinning Out» մեկ սեզոնի ընացքում ցուցադրելիք դրաման, որը պատմում է գեղասահքի մասին: Իրադարձությունները զարգանում են գեղասահորդ Քեյթ Բեյքերի շուրջ: Այն ունի 10 սերիա:

Netflix-ը նախորդ տարի թողարկեց նաև Formula 1-ի մասին պատմող վավերագրական «Formula 1: Drive to Survive» երկու սեզոնից բաղկացած սերիալ, որտեղ ամեն սերիայում ներկայացվում են Գրան Պրիին մասնակցող այս կամ այն թիմի ներքին տարաձայնությունները, վայրկյանների ընթացքում ստեղծվող ծայրահեղ վտանգավոր իրավիճակները և ներքին հակասությունները:

Սպորտի համախմբող ուժի մասին է պատմում 2009 թվականին նկարահանված «Invictus» դրաման, որը պատմում է Հարավաֆրիկյան Հանրապետության ռեգբիի թիմի մասին, որը մասնակցելու է աշխարհի առաջնությունը: Ֆիլմում գլխավոր դերերը խաղում են Մորգան Ֆրիմանը և Մեթ Դեյմանը:

Ալպինիզմի մասին պատմող «Ген высоты, или как пройти на Эверест» մինի սերիալը նկարահանել է ռուսական Առաջին ալիքը, որտեղ պատմվում և ներկայացվում ենԷվերեստը բարձրանալու դժվարություններն ու կյանքին սպառնացող վտանգները: Ֆիլմում ներկայացված է նաև աշխարհի ամենաբարձր լեռան՝ Էվերեստի գագաթը հաղթահարած առաջին հայ կինը՝ Իրենա Խարազովան:

Շարունակելի…

Վարվառա Հայրապետյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում