Սպորտ

«Արսենալ»-ը դեմ չէ վաճառել Հենրիխ Մխիթարյանի ամբողջական տրանսֆերը

1 րոպեի ընթերցում

«Արսենալ»-ը դեմ չէ վաճառել Հենրիխ Մխիթարյանի ամբողջական տրանսֆերը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ը դեմ չէ վաճառելու Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանի ամբողջական տրանսֆերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Daily Express-ը, փաստելով, որ երկու ակումբները` «Ռոմա»-ն և «Արսենալ»-ը, շարունակում են բանակցությունները: Իտալական ակումբի ղեկավարությունը նպատակ ունի ձեռք բերելու հայ կիսապաշտպանին:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանի մեկնարկից մեկ տարվա վարձավճարով հանդես է գալիս «Ռոմա»-ում, որի կազմում մասնակցել է 17 խաղի, խփել 6 գնդակ և դարձել է 3 գոլային փոխանցման հեիղնակ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում