Տնտեսություն

Կորոնավիրուսի ժամանակ նույնպես կյանք կա, և  պետք է մեր բնականոն կյանքով ապրենք. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Կորոնավիրուսի ժամանակ նույնպես կյանք կա, և  պետք է մեր բնականոն կյանքով ապրենք. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ կորոնավիրուսի համաշխարհային տարածման պարագայում մենք պետք է գտնենք ոչ միայն գոյատևելու, այլև այս ընթացքում աշխատելու, զարգանալու, նոր աշխարհ կառուցելու միջոցներ:

«Երեկ ասում էինք, որ կորոնավիրուսից հետո կյանք կա, բայց ես ուզում եմ վերաձևակերպել ու ասել, որ կորոնավիրուսի ժամանակ նույնպես կյանք կա, որովհետև ոչ ոք չգիտի, թե այս իրավիճակը որքան կտևի: Սա չի նշանակում, եթե ասենք 6-7 ամիս տևեց, ուրեմն 7 ամիս ոչ ոք տնից չպետք է դուրս գա: Հետևաբար, մենք պետք է գտնենք ոչ միայն գոյատևելու, այլև այս ընթացքում աշխատելու, զարգանալու, նոր աշխարհ կառուցելու միջոց»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նկատեց, որ համաճարակը ինչպես անսպասելի գալիս է, նույնպես էլ վերջ պետք է ունենա, բայց մենք պետք է պատրաստ լինենք առերեսվել: Վարչապետի հավաստամամբ՝ Հայաստանն ամենաքիչ խուճապ ապրած երկրներից է, որի համար Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց հանրությանը: «Մենք պետք է մեր բնականոն կյանքով ապրենք»,- ընդգծեց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում