Արցախի խորհրդարանական ընտրությունների առաջատարն է «Ազատ Հայրենիք» կուսակցությունը․ սոցհարցում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սոցիալական հարցումների արդյունքով՝ Արցախի խորհրդարանական ընտրությունների առաջատարն է «Ազատ Հայրենիք» կուսակցությունը։ Հարցվածների 39 տոկոսը քվեարկելու է այդ կուսակցության օգտին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 19-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ ներկայացնելով արցախցիների շրջանում անցկացված սոցհարցումների արդյունքները։

«Նման սոցիալական, կուսակցական հենք ունենալը բավականին լուրջ է, որպեսզի Արայիկ Հարությունյանը նախագահ ընտրվի։ Նա եղել է վարչապետ, նրա`Բակո Սահակյանի հետ համատեղ աշխատելու օրոք ՀՆԱ-ն 3 անգամ աճել է, աշխատարձերը՝ նույնպես, իրականացվել են բազմաթիվ սոցիալական ծրագրեր և այլն։ «Ազատ Հայրենիք» կուսակցությունը, որը նա ղեկավարում է, բավականին ճանաչված է, և բնակավայրերում լուրջ աշխատանքներ են իրականացվել,- ասաց Ադիբեկյանը։

Ինչ վերաբերում է Մասիս Մայիլյանին, որին աջակցում է «Միասնական հայրենիք» կուսակցությունը, ըստ սոցիոլոգի, նրանք ճանաչում ձեռք բերելու ժամանակ չեն ունեցել։

«Հարցվածների 11 տոկոսը կքվեարկի «Միասնական հայրենիք» կուսակցության օգտին»,- ասաց Ադիբեկյանը։

Սոցիալական հարցումներ համաձայն՝ Վիտալի Բալասանյանի «Արդարություն» կուսակցությունը և Աշոտ Ղուլյանի Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը ունեն բավականին համեստ ցուցանիշներ։

«Եթե այս կուսակցությունները հաջող անկացնեն քարոզարշավը, կարող են անցնել 5­տոկոսանոց շեմը, և խորհրդարանում կլինի 4-5 կուսակցություններով ձևավորված Ազգային ժողով»,- եզրափակաեց Ադիբեկյանը։

Հայերեն Русский

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի դիմավորման արարողությունը

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը