Կամո Վարդանյանը նշանակվել է ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ
1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` գեներալ-մայոր Կամո Վարդանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։