Հասարակական

ՀՀ-ում կորոնավիրուսի կանխարգելման համար բացված հաշվին փոխանցվել է 100 միլիոն դրամ

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ում կորոնավիրուսի կանխարգելման համար բացված հաշվին փոխանցվել է 100 միլիոն դրամ

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու աշխատանքներին աջակցելու նպատակով բացված հաշվեհամարին փոխանցվել է 100 միլիոն դրամ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

«ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 19.03.20թ. ժամը 14:30-ին մուտքերը կազմել են 100 մլն դրամ, ընդհանուր քանակը 650 վճարում»,- ասված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում