Կառավարությունը տնտեսությանն օժանդակելու խոշոր փաթեթներ է պատրաստում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը 25-ական մլրդ դրամի փաթեթներ է պատրաստում սոցիալական աջակցության և բիզնեսին օժանդակելու համար: 80 մլրդ դրամի հիմնադրամ կձևավորվի, որը միտված կլինի տնտեսության վերաձևավորմանը և կարգաբերմանը հետճգնաժամային ժամանակների պարամետրերին համապատասխան: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ գլոբալ շուկաներում տիրող իրավիճակը բերում է սպառման անկանոն վիճակի, այդ թվում նվազման, ինչը նշանակում է, որ երկիրը պետք է ունենա ֆինանսավորման բարձիկներ, որը հնարավորություն է տալիս տնտեսավարողներին այդ բարձիկներն օգտագործելով սպառման անկանոն ռեժիմի ժամանակահատվածն անցնել առանց էական վնասների կամ կորուստների:

«Ըստ այդմ՝ ձեւավորել ենք պոտենցիալ վարկային պրոդուկտների մի շարք, մասնավորապես 3 հիմնական, որը ենթադրում է վարկերի համաֆինանսավորում, վարկերի վերաֆինանսավորում և տոկոսների սուբսիդավորում: Հաշվի առնելով պոտենցիալ վարկառուների խնդիրներն այս իրավիճակում, դա լինելու է կամ ապահովման միջոցի անբավարարություն, կամ արժութային ռիսկ, կամ տոկոսադրույքի գծով ծախսեր: Երեք խնդիրն էլ մեր կարծիքով մենք լուծել ենք՝ օժանդակության երեք ձևերով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ներկայացնելով բիզնեսին 25 մլրդ դրամի օժանդակության փաթեթը՝ ասաց Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետի կարծիքով՝ կունենանք այնպիսի վարկատեսակ, որը հնարավորություն կտա բիզնեսին on hold մնալ որոշակի ժամանակահատված, այսինքն՝ հոգալ բոլոր ծախսերը, չունենալ տոկոսային բեռ, չունենալ արժութային ռիսկ, բայց պահպանել թե աշխատակիցներին, թե ընթացիկ կոմունալ խնդիրները լուծել: «Այս փուլի համար որպես առաջին փաթեթ, սա գործիքների այն կազմն է, որը հնարավորություն է տալիս բարեխիղճ տնտեսավարողներին այս վիճակում մտածել բիզնեսի զարգացման մասին, ոչ թե ցայտնոտի մեջ մտածել բիզնեսի օպտիմիզացման մասին»,- ասաց նա:

Հայերեն English Русский

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց