Սպորտ

«Յուվենտուս»-ը հատուկ քայլեր է ձեռնարկում Սարիին կորոնավիրուսից պաշտպանելու համար

1 րոպեի ընթերցում

«Յուվենտուս»-ը հատուկ քայլեր է ձեռնարկում Սարիին կորոնավիրուսից պաշտպանելու համար

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրինի «Յուվենտուս»-ը հատուկ քայլեր է ձեռնարկում ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին կորոնավիրուսից պաշտպանելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Tuttosport-ը: Ըստ պարբերականի, 61-ամյա մարզիչն այժմ կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի պատասխանը եղել է բացասական: Նախորդ տարի Սարին հիվանդացել էր թոքաբորբով, մարզիչը նաև մոլի ծխող է:

Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 207հազարը: Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 115 է, մեկ վարակվածբուժվել և դուրս է գրվել հիվանդանոցից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում