Արցախ

Արցախում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել

1 րոպեի ընթերցում

Արցախում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությունը:

«Կոչ ենք անում կեղծ լուրերից խուսափելու համար հետևել պաշտոնական լրահոսի՝ պահպանելով վարակի տարածումը կանխարգելող՝ Առողջապահության նախարարության կողմից առաջարկված միջոցները։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արցախից, ընդհանուր առմամբ, 13 քաղաքացիներից փորձանմուշ է վերցվել՝ ուղարկվել լաբարատոր փորձաքննության: 13-ի դեպքում էլ պատասխանը բացասական է եղել (12-ի մասին դեռ երեկ էինք տեղեկացրել, 1-ի պատասխանը ստացել ենք այսօր)»,-ասված է հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում