Սպորտ

«Արսենալ»-ի մարզիչն ուզում է վաճառել Մխիթարյանին

1 րոպեի ընթերցում

 «Արսենալ»-ի մարզիչն ուզում է վաճառել Մխիթարյանին

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Միկել Արտետան հաջորդ մրցաշրջանում իր թիմի կազմում չի տեսնում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Calciomercato-նգրում է, որ իսպանացի մասնագետը հաջորդ մրցաշրջանի համար լուրջ ձեռքբերում է ուզում անել, և Մխիթարյանի վաճառքի դիմաց ստացված գումարը նրան կօգնի այդ հարցում: Այժմ «Ռոմա»-ն և «Արսենալ»-ը բանակցում են Մխիթարյանի տեղափոխության հարցի և տրանսֆերի շուրջ:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը ընթացիկ մրցաշրջանի մեկնարկին միացավ «Ռոմա»-ին, որտեղ հանդես է գալիս մեկ տարվա վարձավճարով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում