Արցախ

Բակո Սահակյանը շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել

1 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանը շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 16-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հանրապետությունում իրականացվող սոցիալ-տնտեսական ծրագրերի, գյուղատնտեսական աշխատանքների, ինչպես նաեւ կապիտալ շինարարության ընթացքին վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել ներկաներին քննարկված հարցերին համակարգված լուծում տալու ուղղությամբ, ինչպես նաեւ ընդգծել է շրջաններում եւ մայրաքաղաքում սուր շնչառական վարակների եւ նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ բոլոր կանխարգելիչ միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը:

Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում