Ամերիաբանկը «վարկային արձակուրդ» է տրամադրում մի շարք ոլորտների ՓՄՁ-ներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիաբանկը որոշում է կայացրել ստեղծված իրավիճակում սատարել նաև տնտեսության ամենախոցելի՝ տուրիստական, հյուրատնային և հանրային սննդի ոլորտի փոքր և միջին ձեռնարկություններին և միացյալ ջանքերով հաղթահարել ժամանակավոր ճգնաժամը:

Ամերիաբանկը «վարկային արձակուրդ» է տրամադրում վերոնշյալ ոլորտներում գործունեություն ծավալող ՓՄՁ վարկառուներին: Համաձայն այս առաջարկի` կվերանայվեն վարկերի մարման գրաֆիկները:

Ցանկություն հայտնելու դեպքում տվյալ հաճախորդներին կցուցաբերվի անհատական մոտեցում` համապատասխանաբար մայր գումարների մարումները հետաձգելով 3-6 ամսով` սկսած ս.թ. մարտի 16-ից։

«Վարկային արձակուրդի» ժամկետի մայր գումարների վճարումները կվերաբաշխվեն համամասնորեն՝ համաձայն վարկի մարման նոր ժամանակացույցի, որը կարելի է ստանալ` կապ հաստատելով սպասարկող վարկային մասնագետի հետ` հաճախորդի կողմից նախապես ընտրված հաղորդակցման եղանակով:

Ամերիաբանկն իր բոլոր հաճախորդների կողքին է և շարունակում է ցուցաբերել սոցիալական պատասխանատվություն, ուշադրություն ու հոգատարություն բոլորի հանդեպ: Հորդորում ենք օգտվելբանկի հեռահար սպասարկման ծառայություններից և 24/7 Կոնտակտ կենտրոնից` զանգահարելով +374 10 561111:

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2019թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար այցելել www.ameriabank.am կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով;

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Հայերեն Русский

Նուբարաշեն վարչական շրջանը ոռոգման ջուր կունենա

Սեպտեմբերի 24-ի միջոցառումների անոնս

Եվրոպայի խորհրդի մշակութային ուղիների 15-րդ խորհրդատվական համաժողովը Երևանում կհամախմբի 200-ից ավելի մասնակցի

ՊԵԿ իրազեկում՝ խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ

Ադրբեջանցի փորձագետը կարծում է, որ կան մեծ հիմքեր՝ Հայաստանի հետ խաղաղության գործընթացում լավատեսորեն տրամադրվելու համար

Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը

Դեպի ԵՄ արտահանման կարողությունների զարգացման ուղղությամբ հետևողական քայլերը շարունակվում են. ՍԱՏՄ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին

Թրամփը հազվագյուտ ընդունելության կարժանացնի Սի Ծինփինին՝ նրան կդիմավորելով «Էնդրյուս» ռազմաբազայում՝ ինքնաթիռի մոտ

Digitech 2026-ը հավակնում է լինել ավելի ներկայացուցչական և ընդգրկուն. Ալեքսանդր Եսայան