Տնտեսություն

Լարսում կուտակումներ են. ԷՆ-ն հորդորում է նվազեցնել բեռնափոխադրումներըՀՀ և Վրաստանի անցակետերով

1 րոպեի ընթերցում

Լարսում կուտակումներ են. ԷՆ-ն հորդորում է նվազեցնել բեռնափոխադրումներըՀՀ և Վրաստանի անցակետերով

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերին Լարսի մաքսակետում եղանակային պայմանների պատճառով առաջացել են մեքենաների կուտակումներ, կուտակումներ են առաջանում նաև Հայաստանի և Վրաստանի սահմանային մաքսային անցակետերում: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը արտահանողներին հորդորում է որոշ ժամանակով նվազեցնել բեռնափոխադրումները նշված ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը:

«Արտահանողներին տեղեկացնում ենք, որ Վերին Լարսի մաքսակետում եղանակային պայմանների պատճառով առաջացել են մեքենաների կուտակումներ: Այս խնդրով պայմանավորված՝ կուտակումներ են առաջանում նաև Հայաստանի և Վրաստանի սահմանային մաքսային անցակետերում:

Այդ կապակցությամբ դիմում ենք տնտեսվարողներին հնարավոր դեպքերում որոշ ժամանակով նվազեցնելու բեռնափոխադրումները նշված ուղղությամբ»,-նշել է Օհանյանը:

Նա նաև վստահեցել է, որ, մշտական օպերատիվ կապի մեջ լինելով գործընկերների հետ, անմիջապես հանդես կգան լրացուցիչ հայտարարությամբ, երբ եղանակային պայմանները թույլ տան վերադառնալ բնականոն բեռնափոխադրումներին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում