Հասարակական

Էջմիածնից մեկուսացված քաղաքացիների թիվը հասել է մոտավորապես 100-ի․ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Էջմիածնից մեկուսացված քաղաքացիների թիվը հասել է մոտավորապես 100-ի․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Էջմիածնից մեկուսացված քաղաքացիների թիվը հասել է մոտավորապես 100-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այժմ ամենաակտիվ և թեժ կետը շարունակում է մնալ Էջմիածինը։ Այս պահի դրությամբ՝ Էջմիածնից մեկուսացված քաղաքացիների թիվը, ըստ էության, հասել է մոտավորապես 100-ի, և մենք Էջմիածինը պետք է պահենք ուշադրության կենտրոնում»,- նշեց վարչապետը։

ՀՀ վարչապետը կարծիք հայտնեց, որ պետք է անցնեն ավելի խիստ միջոցառումների։ «Չնայած այսօր արդեն կոնտեքստային ասել ենք, բայց թատրոններ, կինոթատրոններ, համերգասրահներ այցելելուց պետք է խուսափենք, և կարծում եմ, որ վաղվանից առնվազն որոշ ժամանակով նման հիմնարկների գործունեությունը պետք է դադարի»,- ընդգծեց Փաշինյանը։

Էջմիածնի բնակիչը, որը վերադարձել է Իտալիայից և վարակվել կորոնավիրուսով, մասնակցել է նշանադրության արարողության։ Նրա հետ շփված անձանցից մի քանիսի մոտ արդեն հաստատվել է կորոնավիրուսը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում