Արցախ

Արցախի նախագահի մոտ քննարկվել են կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Արցախի նախագահի մոտ քննարկվել են կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 13-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից կատարվող աշխատանքները: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահը ներկաների ուշադրությունը հրավիրել է կանխարգելիչ միջոցառումների շարունակական անցկացման եւ հանրապետությունում համաճարակային իրավիճակի նկատմամբ մշտական վերահսկողության կարեւորության վրա:

Երկրի ղեկավարն ընդգծել է նաեւ համապատասխան պետական մարմինների կողմից ընթացիկ իրավիճակի եւ վարակի մասին բնակչությանը պարբերաբար իրազեկելու անհրաժեշտությունը:

Խորհրդակցությանը մասնակցում էին Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում