Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը գնահատելու համար վարչապետը կհրավիրի խորհրդակցություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 13-ին կառավարությունում կհրավիրի խորհրդակցություն՝ կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ իրավիճակը գնահատելու համար։ Այդ մասին վարչապետը հայտարարեց Ֆեյսբուքի ուղիղ եթերում:

«Վաղվա մեր քարոզչական միջոցառումները պետք է հետաձգվեն, որովհետև վաղն աշխատանքային ռեժիմի մեջ եմ լինելու կառավարությունում այս թեմայի շուրջ ողջ ինֆորմացիան հավաքագրելու նպատակով: Այսօր էլ կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել, մանրակրկիտ քննարկում: Իմ խնդրանքն է, որ մենք ինչպես և նախկինում, պահպանենք հանդարտություն և այս իրավիճակին չվերաբերվենք չափազանցված մոտեցումներով: Մեր բոլոր հիվանդներին առողջություն եմ մաղթում, բայց սա այն դեպքն է, երբ մեզնից յուրաքանչյորի անհատական պատասխաբնատվությունը շատ մեծ է: Անհասկանալի է, երբ մեր հայրենակիցները միջոցներ են ձեռնարկում իրենց ջերմություն ունենալը թաքցնելու ուղղությամբ, այսպիսով վտանգի տակ դնելով իրենց ընտանիքի անդամների, հարազատների առողջությունը: Սա անընդունելի մոտեցում է և պետք է ախտանշաններ ունենալու դեպքում դիմել մասնագետին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նա:

Վարչապետի խոսքով՝ կորոնավիրուսի ամենամեծ գործոնը յուրաքանչյուրիս անհատական պատասխանատվությունն է, սկսած հիգիենայի պահպանմամբ, ավարտած մասնագետների հորդորները կատարելով:

Ամփոփելով՝ վարչապետն ընդգծեց. «այսպիսով, արձակուրդս ընդհատում եմ, վաղն աշխատանքի մեջ կմտնեմ: Վաղը կրթական համակարգը չի աշխատի՝ նախակրթարաննհեր, դպրոցներ, բուհեր և վաղվա խորհրդակցությունների արդյունքում ըստ անհրաժեշտության այլ միջոցառումների մասին նույնպես կհայտըարարենք: Բնականաբար, վաղը մեր քարոզչական միջոցառումները տեղի չեն ունենա: Կոչ եմ անում պահպանել հանդատրություն»:

Հայերեն Русский

Պարագվայի նախագահը հրաժարական է տվել Ueno բանկի հետ կապված սկանդալի պատճառով

Ֆիցոն հայտարարել է, որ Սլովակիան պատրաստ է կազմակերպել տեխնիկական խորհրդակցություններ Ուկրաինայի վերաբերյալ

Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ

Կայացավ Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը

Շվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը