Հասարակական

Կրթական հաստատությունները վաղը չեն գործի. վարչապետն ընդհատում է արձակուրդը

1 րոպեի ընթերցում

Կրթական հաստատությունները վաղը չեն գործի. վարչապետն ընդհատում է արձակուրդը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդհատում է արձակուրդը և վերադառնում աշխատանքի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին Ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերի միջոցով հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք կորոնավիրուսի ևս երկու հաստատված դեպք ունենք: Դրանք ոչ թե նոր դեպքեր են, այլ երեկ արձանագրված անձանց հետ կապված են: Հաստատված դեպքերը կապված են թոքաբորբ տանող կնոջ հետ՝ նրա ամուսինն ու որդին են: Նրանք երեքն էլ Էջմիածին քաղաքի բնակիչներ են :

Որոշեցի ընդհատել իմ արձակուրդը և վաղը կառավարությունում խորհրդակցություն հրավիրել իրավիճակը ամբողջությամբ գնահատելու համար: Վաղը կրթական հաստատությունները չեն աշխատի, ոչ դպրոցները, ոչ բուհերը, ոչ էլ նախակրթարանները»,- այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում