ՓՄՁ գործունեության մեջ դրական տեղաշարժ կա. «Ամերիա» ընկերությունը հետազոտություն է կատարել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ամերիա» ՓԲԸ-ն իրականացրել է փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի վերաբերյալ ծավալուն հետազոտություն, որը հնարավորություն է տալիս արդյունավետ գնահատել ոլորտի ներկա վիճակը, սպասումներն ու զարգացման հեռանկարները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում «Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանն ասաց, որ նմանատիպ հետազոտություն իրականացրել էին նաև 2013 թվականին:

«Այժմ իրականացրել ենք հետազոտություն, որպեսզի հասկանանք, թե ոլորտում ինչ փոփոխություններ են կատարվել, ինչ զարգացումներ կան կամ ինչ նոր խնդիրներ են ի հայտ եկել: Հետազոտության միջոցով մենք փորձում ենք ներկայացնել ՓՄՁ ոլորտի զարգացմամբ զբաղվող կառույցներին՝ բանկերին, ապահովագրական ընկերություններին, միջազգային ֆինանսական ընկերություններին, խորհրդատվական և այլ պրոֆեսիոնալ ծառայություններ մատուցողներին, որպեսզի տեղեկացված լինեն, թե ինչպիսի պահանջարկ կա երկրում: Հետազոտության համար դիտարկվել են հանրապետության առավել խոշոր 5 քաղաքում՝ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Արմավիրում և Էջմիածնում գործունեություն իրականացնող թվով 729 ՓՄՁ, որոնց 93.8 տոկոսը գերփոքր է, 5.1 տոկոսը՝ փոքր, իսկ մոտ 1 տոկոսը՝ միջին»,- նշեց Ջրբաշյանը և ընդգծեց, որ ընդհանուր առմամբ 2018 թվականի համեմատ 2019-ին փոքր և միջին ընկերությունները ձեռնարկատիրական մթնոլորտի և սեփական տնտեսական վիճակի ոչ զգալի, բայց դրական փոփոխություն են արձանագրել:

Նրա խոսքով՝ էական բարելավում է նկատվել անշարժ գույքի ոլորտում գործող ընկերությունների պարագայում, ինչը կարելի է բացատրել անշարժ գույքի գների նկատվող աճով:

«Առևտրի ոլորտում գործունեություն իրականացնող ՓՄՁ-ներն այդ նույն ժամանակահատվածում արձանագրել են զգալի վատթարացում: Ավելի մեծ դժգոհություն առկա է հիմնականում ներմուծմամբ զբաղվող ՓՄՁ-ների մոտ, իսկ արտահանողների մոտ արձանագրվել է բարելավում»,- ասաց «Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայության տնօրենը:

Կարևորելով ֆինանսական ոլորտում նորարար և թվային տեխնոլոգիաների կիրառումը՝ «Ամերիա» ՓԲԸ-ի հետազոտությունը ներառում է նաև հեռահար ծառայությունների ուսումնասիրությունը: Պարզվել է, որ միջինում 10 ձեռնարկությունից 6-ը նախընտրում է զարգացած մասնաճյուղերի ցանցը, իսկ 4-ը՝ հեռահար բանկինգը:

«Ամերիա» ՓԲԸ-ի կողմից ՓՄՁ ոլորտի համապարփակ հետազոտությունն իրականացվում է արդեն երկրորդ անգամ: Առաջին անգամ իրականացվել է 2013 թվականին:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում