Պետությունը ընդերքաբանական փորձաքննությամբ կբացառի իրական պաշարները թաքցնելը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մշակում է կարևոր փաստաթուղթ, որը կպատասխանի հարցին, թե հաստատվող բնական ռեսուրսներն իրո՞ք այդ ծավալներով են առկա, թե ոչ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում:

Նա նշեց՝ պատրաստվող փաստաթուղթը վերաբերում է ընդերքաբանական փորձաքննությանը: «Դա օրենքով նախատեսված էր, բայց չէր արվում: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մշակում է շատ կարևոր փաստաթուղթ: Դա կպատասխանի հարցին, թե այն ռեսուրսները, որոնք հաստատվում են, իրո՞ք կան, թե ոչ»,-ասաց Գրիգորյանն ու օրինակ բերեց:

Նա նշեց՝ Թուխմանուկի ոսկու հանքավայրի հետ կապված, 2004-ին Էներգետիկայի նախարարությունը հաստատել է, որ այնտեղ կա 8 տոննա ոսկի, իսկ 2009-ին հաստատվել է, որ կա 35.6 տոննա ոսկի: Նախարարը նկատեց՝ կազմակերպությունը գումարներ է ներգրավել, սակայն չի աշխատել, որովհետև ոսկու պաշարները հստակ չեն եղել, հիմա էլ կան լքված պոչամբարներ, միլիոնավոր դոլարների վնասներ, կազմակերպությունը սնանկացել և թողել է:

«Եվ ՀՀ-ի տեսակետից էլ սա հեղինակության հետ կապված հարց է, որ պետական կառավարման մարմինը հաստատել է մի ծավալ, որ իրականում չի եղել»,-ասաց նա:

Հայերեն Русский

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց