Սպորտ

ՈՒԵՖԱ-ն արգելել է ձեռքսեղմումները ՉԼ-ում և Եվրոպայի լիգայում 

1 րոպեի ընթերցում

ՈՒԵՖԱ-ն արգելել է ձեռքսեղմումները ՉԼ-ում և Եվրոպայի լիգայում 

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում մեծ տարածում ստացող կորոնավիրուսի պատճառով Չեմպիոնների լիգայում և Եվրոպայի լիգայում առաջիկայում չեն լինի ձեռքսեղմումներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Նման որոշման հիմք է ծառայել կորոնավիրուսի տարածումը: Եվրոպական ֆուտբոլում մի շարք մրցաշարեր կանցկացվեն առանց երկրպագուների:

Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ճանաչել է միջազգային մասշտաբի արտակարգ դրություն՝ բնութագրելով որպես համաճարակ՝ բազմաթիվ օջախներով: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 100 հազարը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում