Տնտեսություն

Տիեզերական ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունները կստանան հարկային արտոնություն

1 րոպեի ընթերցում

Տիեզերական ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունները կստանան հարկային արտոնություն

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է բարձր տեխնոլոգիական ընկերություններին տիեզերական ոլորտում գործունեություն ծավալելու համար տալ հարկային արտոնություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝«Տիեզերական գործունեության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը ստացավ 113 կողմ ձայն:

Փաթեթը ԱԺ նիստում ներկայացրել էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ մասնավորապես նշելով, որ նախագիծը բարձր տեխնոլոգիական ընկերություններին տիեզերական ոլորտում գործունեություն ծավալելու համար հարկային արտոնություն տալու և տիեզերական ոլորտում գործունեությունը լիցենզավորման ենթակա ոլորտ դարձնելու մասին է:

Տիեզերական գործունեության մասին օրենքի նախագծով կարգավորվում են ՀՀ-ում տիեզերական գործունեության կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:Սահմանվում են տիեզերական գործունեության,տեխնիկայի,օբյեկտների,ենթակառուցվածքների և տիեզերական տարածության հասկացությունները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում