Տնտեսություն

Խմիչքների համար բնական կորուստների նվազեցման կարգավորումը կտարածվի նաև մրգային օղիների վրա

1 րոպեի ընթերցում

Խմիչքների համար բնական կորուստների նվազեցման կարգավորումը կտարածվի նաև մրգային օղիների վրա

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը «Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորուստների չափերը սահմանելու մասին» որոշման մեջ ներառեց նաև մրգային օղիները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ այսօր մի շարք ալկոհոլային խմիչքների համար գործում են բնական կորուստների նվազեցման նպատակով կարգավորումներ, որոնք սակայն չեն տարածվում մրգային օղիների վրա:

«Վերջին շրջանում այս ոլորտում ակտիվություն կա, և դա մեզ հուշում է, որ պետք է կարգավորել նաև այդ հատվածը: Դրանք քիմիական, ֆիզիկական և կլիմայական պայմանների պատճառով առաջացող նվազեցումներն են»,- ասաց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում