«Նամակ Աննը Ֆրանկին» խորագրով շարադրությունների մրցույթ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սովորել Աննը Ֆրանկի հետ» ծրագրի շրջանակներում Քաղաքացիական հասարակության ինստիտուտը և Հայկական գրադարանային ասոցիացիան, ՀՀ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ, կազմակերպում են «Նամակ Աննը Ֆրանկին» խորագրով շարադրությունների մրցույթ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

«Սովորել Աննը Ֆրանկի հետ» ծրագիրը իրականացնում է Քաղաքացիական հասարակության ինստիտուտը, Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։

Նամակ-շարադրությունը պետք է արտացոլի հեղինակի վերաբերմունքը Աննը Ֆրանկին և նրա պատմությանը։

Մրցույթի պայմանները

* Մրցույթին կարող են մասնակցել մինչև 18 տարեկան բոլոր ՀՀ քաղաքացիները:

* Շարադրությունը պետք է գրված լինի հայերեն լեզվով։

* Շարադրության ծավալը չպետք է գերազանցի 800 բառը:

* Շարադրությունների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. մարտի 30-ը (ներառյալ):

* Շարադրությունները պետք է ուղարկել annefrank@csi.am հասցեին` թեմա (subject) բաժնում նշելով «Նամակ Աննը Ֆրանկին»։

* Շարադրության հետ նամակում մասնակիցները պետք է նշեն անունը, ազգանունը, տարիքը, բնակության վայրը (քաղաք/համայնք) և հեռախոսահամարը:

* Մրցույթի արդյունքներով 12 լավագույն հեղինակների համար Երևանում կկազմակերպվի Աննը Ֆրանկին նվիրված հատուկ միջոցառումների ծրագիր (ապրիլի 16-17)։

* Ապրիլի 17-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կայանալիք ծրագրի ամփոփիչ միջոցառման մասը կլինի նաև լավագույն հեղինակների պարգևատրման արարողությունը։

* Հինգ լավագույն հեղինակները կստանան խորհրդանշական պարգևներ և կհրավիրվեն մասնակցելու այս տարի Երևանում կայանալիք Գլոբալ IV ֆորումի աշխատանքներին:

Հայերեն Русский

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը

Վարչապետն Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը կարևոր քայլ է համարում Հայաստանի տնտեսության զարգացման համար

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին

Վանաձորում անցկացվել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված հանրային նախաձեռնություն

Զապորոժիեում ռուսական ավիահարվածների հետևանքով ութ մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ

ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը

Երևանը տոնում է 2808–ամյակը․ Տիգրան Ավինյանը հրավիրել է միասին նշելու քաղաքի օրը

Պանամայում երկրաշարժից առնվազն 27 մարդ է տուժել, վնասվել է ավելի քան 400 շինություն