Տնտեսություն

Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվելու հայտ է ներկայացրել 32 հազար սուբյեկտ

1 րոպեի ընթերցում

Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվելու հայտ է ներկայացրել 32 հազար սուբյեկտ

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020-ի ընթացքում շարունակվում են աշխատանքները իրավախախտումների բացահայտման, հարկային ստվերի կրճատման, ինչպես նաև փաստաթղթավորման ապահովման ուղղությամբ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 4-ին այս մասին ասաց ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը:

Նրա խոսքով` առավել թիրախային է համարվել ՀԴՄ կտրոնների տրամադրման ուղղությունը, մասնավորապես` 2020-ից գործող միկրոձեռնարկատիրության համակարգում ընդգրկված հարկ վճարողների մոտ:

« Այս պահին միկրոձեռնարկատիրության համակարգում գործունեության հայտ է ներկայացրել շուրջ 32 հազար սուբյեկտ: Այդ սուբյեկտներից ռիսկային են դիտարկվել շուրջ 1150-ը»,- ասաց Թամազյանը:

ՊԵԿ վարչության պետի խոսքով` նրանց մոտ նկատվել են հետևյալ ռիսկերը. գերազանցելով 24 միլիոն դրամի շեմը` գործողությունից հանել են ՀԴՄ և նույն ՀԴՄ-ն, նույն հասցեում գրանցվել մեկ այլ սուբյեկտի անունով, առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում, օրինակ` ոսկու շուկաներում, գործունեություն իրականացնող առանձին տնտեսվարողները իբրև իրացնում են «սեփական արտադրանք»` գործելով միկրոձեռնարկատիրության համակարգում և այլն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում