Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ղազախստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և, անդրադառնալով Առևտրատնտեսական հարցերով հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի նախապատրաստման աշխատանքին, նշել, որ ուրախ է նախարարի հետ քննարկել օրակարգային կարևոր հարցերը: Թիմուր Ուրազաևը տեղեկացրել է, որ միջկառավարական հանձնաժողովի համանախագահող կողմ է նշանակվել Ղազախստանի Արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման նախարարությունը:

Կողմերը պայմանովորվել են մեկտեղել ջանքերը՝ համագործակցության այդ հարթակը ավելի արդյունավետ դարձնելու նպատակով: Նախարարը և դեսպանը քննարկել են երկու երկների գործարար շրջանակների երկխոսության նպատակահարմար եղանակները, նախանշել այն ոլորտները, որտեղ կա փոխգործակցության առավել էական ներուժ, մասնավորապես՝ ոսկեգործությունը, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակումը, ինովացիոն տեխնոլոգիաները և այլն:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները շարունակել հանձնաժողովի նիստի հագեցած օրակարգի և բովանդակության մշակման, ինչպես նաև գործարար շրջանակների հաղորդակցության ուղղությամբ:

Հայերեն Русский

Իրանը թշնամանք չի տածում տարածաշրջանի երկրների դեմ․ ԱԳՆ խոսնակ

Հայաստանի պետական բյուջեի հարկային եկամուտները 10 ամսում աճել են 325.6 մլրդ դրամով

Ընդդիմությունը փորձում է վիժեցնել ԹՐԻՓՓ նախագիծը և Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը. Արթուր Հովհաննիսյան

Հայաստանի էներգետիկ շուկայի բարեփոխումները՝ ԵՄ աջակցությամբ և միջազգային փորձի փոխանակմամբ

Haypass-ը գործում է բնականոն հունով․ ՆԳՆ

Աշխարհում 20 տարվա ընթացքում զոհվել է ավելի քան 1600 լրագրող

Նոր Սահմանադրության ընդունմամբ որևէ մեկը չի չեղարկում Անկախության հռչակագիրը․ Արթուր Հովհաննիսյան

Մեկնարկել է Հայաստան-Կիպրոս խաղի տոմսերի վաճառքը

Այն կարգավորումները, որոնք արտահայտված են ԹՐԻՓՓ համաձայնագրում, չեն կարող կիրառվել Ադրբեջանում․ Արթուր Հովհաննիսյան

Հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը 2027 թվականին կբարելավվի 0.6 տոկոսային կետով. ՀՀ ֆինանսների նախարար