Հասարակական

Գիորգի Գախարիան Նիկոլ Փաշինյանին կովկասյան զտարյուն հովվաշան ձագ է նվիրել

1 րոպեի ընթերցում

Գիորգի Գախարիան Նիկոլ Փաշինյանին կովկասյան զտարյուն հովվաշան ձագ է նվիրել

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Նիկոլ Փաշինյանին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կովկասյան զտարյուն հովվաշան ձագ է նվիրել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում, ինչպես նաև տեղադրել նվիրատվության տեսանյութը։

«Իմ ընկերոջ՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի թանկագին նվերը՝ Բոնբորը՝ կովկասյան զտարյուն հովվաշուն:

Նա կլինի մեր հինգերորդ շունիկը՝ Քայլոյից, Արջուկից, Ամպիկից, Մոլլիից հետո։ Շնորհակալ եմ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում