Բակո Սահակյանը մասնակցել է ակադեմիկոս Գրիգորի Գաբրիելյանցի ծննդյան օրվան նվիրված միջոցառմանը
1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 2-ին Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում մասնակցել է ԱՀ Նախագահի խորհրդական, ակադեմիկոս Գրիգորի Գաբրիելյանցի ծննդյան օրվան նվիրված միջոցառմանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Միջոցառմանը ներկա էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: