Հասարակական

ԱԻՆ-ը և ՀԿԵ-ն համագործակցության նոր փաստաթուղթ ստորագրելու պայմանավորվածություն են ձեռք բերել

1 րոպեի ընթերցում

ԱԻՆ-ը և ՀԿԵ-ն համագործակցության նոր փաստաթուղթ ստորագրելու պայմանավորվածություն են ձեռք բերել

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է «Հարավկովկասյան Երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման նպատակն էր քննարկել հետագա համագործակցության ուղիներն ու հեռանկարները:

Ողջունելով նորանշանակ տնօրենին՝ նախարարը կարևորել է Հարավկովկասյան երկաթուղու անխափան աշխատանքը. ուղևորափոխադրումների, բեռնափոխադրումների անվտանգությունը և օպերատիվ արձագանքման անհրաժեշտությունը:

ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ ԱԻ նախարարության հետ աշխատանքը համագործակցության հաջողված օրինակ է:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են հետագա համագործակցության վերաբերյալ նոր փաստաթուղթ ստորագրել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում