Հասարակական

Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնը հեռախոսով կպարազաբանի համաճարակաբանական հարցերը

1 րոպեի ընթերցում

Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնը հեռախոսով կպարազաբանի համաճարակաբանական հարցերը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ հարցերի պատասխաններ ստանալու համար քաղաքացիները կարող են դիմել նաև ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»՝ հեռախոսով։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ հասարակայնության հետ կապերի բաժնից։

«ՀՀ առողջապահության նախարարությունում շուրջօրյա հասանելի է «թեժ գիծ» ծառայությունը` 8003, ինչպես նաև տրամադրում ենք լրացուցիչ հեռախոսահամարներ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից»` 010 55 06 01, 010 55 03 06, 010 55 03 07, համաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ հարցերի պատասխանները ստանալու համար», - ասվումէ հաղորդագրության մեջ:

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով հիվանդացության հաստատված առաջին դեպքը:Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին, Թեհրանից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում