Հասարակական

Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք մատուցեց մարտի 1-ի զոհերի հիշատակին

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք մատուցեց մարտի 1-ի զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք մատուցեց 2008թ. մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում զոհվածների հիշատակին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` արարողությանը մասնակցեցին նաև Հայաստանի Հանրապետության վարչապետըի տիկին Աննա Հակոբյանը, իրենց դստրերի` Մարիամի, Շուշանիկի և Արփիի հետ: Ներկա էին նաև նախարարներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 29-ին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջի միջոցով հրավիրել էր քաղաքացիներին մասնակցելու մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված «Ազատության» հրապարակից մեկնարկող երթին, որը չեղարկվեց Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքի հաստատման պատճառով:

2020 թվականին նախատեսվում է տեղադրել զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան, որը կստեղծի Ալբերտ Վարդանյանը: Արձանը կկոչվի «Ազդեցություն և հակազդեցություն» և տեղադրվելու է Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Բեյրութի փողոցից դեպի Զաքյան փողոց ձգվող ցանկապատի 22-23-րդ հենապատերի միջնամասում:

2008 թվականի մարտի1-ի լույս 2-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի կենտրոնում տեղի էին ունեցել զանգվածային բողոքի գործողություններ, անկարգություններ, ոստիկանության հետ բախումներ: Իրադարձությունների հետևանքով զոհվեց 10 (2 ոստիկան, 8 քաղաքացիական անձ) և վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ: Մայրաքաղաքում հաստատվեց արտակարգ դրություն՝ 1 ամիս ժամկետով:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում