Հայկական ձկնամթերքի պահանջարկը Ռուսաստանում գնալով մեծանում է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից արտահանված թարմ ձուկն ու ձկնամթերքը Ռուսաստանի տարբեր քաղաքներում արագ տեմպերով սպառվում են: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Գլոբալ ֆիշ» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Ասատրյանը նշեց, որ, պահանջարկից ելնելով, նախատեսում են ընդլայնել արտահանման ծավալները:

«2019 թվականին ավելի քան 2 հազար տոննա ձուկ, ձկնամթերք ենք գնել ձկնաբույծներից, տեղում ունենք 30-ից ավելի գործընկերներ, որոնք, պահանջարկը տեսնելով, պատրաստվում են ընդլայնել իրենց գործունեությունը: Մենք այսօր պատվերներ ունենք Ռուսաստանի ամենատարբեր քաղաքներից, նույնիսկ Վլադիվոստոկից, որը համարվում է ձկնարտադրության կենտրոն: Այնտեղ նույնպես Հայաստանից արտահանվող ձկների նկատմամբ հետաքրքրություն կա: Արտահանում ենք թառափ, ստերլետ, իշխան ու իշխանի ձկնկիթ»,-ասաց Արամ Ասատրյանը:

Նա նշեց, որ 2019 թվականին Ռուսաստանում իրացրած ապրանքի շնորհիվ 402 մլն ռուբլի տրանսֆեր է եղել, և այդքան գումար Հայաստանի տնտեսության մեջ է ներդրվում: Ընկերությունն արդեն ունի 30 աշխատատեղ: Առաջիկայում նախատեսում է ընդլայնվել՝ հիմնելով երկրորդ արտադրամասը: Արդյունքում կբացվի ևս 22 աշխատատեղ:

Արամ Ասատրյանը նշեց, որ Հայաստանում գործարար միջավայրի համար ստեղծված են բարենպաստ պայմաններ: Նախատեսում են ձուկ, ձկնամթերքից բացի արտահանել գյուղատնտեսական ապրանքներ, մասնավորապես, բանջարեղեն, միրգ, կանաչեղեն: Այնպիսի պայմաններում են արտահանումը կազմակերպում, որ ապրանքը սպառողին հասնի թարմ վիճակում:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում