Բակո Սահակյանը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին
1 րոպեի ընթերցում
![Բակո Սահակյանը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/02/1006671.jpg)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սումգայիթի ջարդերի 32-րդ տարելիցի կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի եւ հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: