Հասարակական

Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցում Սումգայիթի ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին. ՈՒՂԻՂ

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցում Սումգայիթի ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծիծեռնակաբերդի բարձունքում հարգանքի տուրք է մատուցում 1988թ. փետրվարի 27-29-ը Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին։

ՀՀ վարչապետին ուղեկցում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փետրվարի 28-ին լրանում է Խորհրդային Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացված դաժան սպանդի ու տեղահանության 32-րդ տարելիցը։

1988 թվականի փետրվարի 27-29-ն ընկած ժամանակահատվածում Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպվեցին քաղաքի հայ ազգաբնակչության ջարդերն ու զանգվածային տեղահանությունը։

Փետրվարի 29-ին խորհրդային զորքերը մտան Սումգայիթ, սակայն այդ օրը ևս շարունակվեցին բռնարարքներն ու սպանությունները։ Բանակը միայն երեկոյան էր դիմել վճռական գործողությունների և կանխել հետագա ջարդերը։

Չնայած միջազգային հանրությունը դեռևս Սումգայիթի ոճրագործությունը չի ճանաչել որպես ցեղասպանություն, բայց այն դատապարտել են Եվրոխորհրդարանը (1988 թ.), ԱՄՆ Սենատը (1989 թ.) և Արգենտինայի խորհրդարանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում