ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օղակաձև զբոսայգում, Լուսավորիչ մայր տաճարի հարևանությամբ, արդեն այս տարվա կեսերին հանրային կհիմնվի սքեյթ-պարկ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Այգին քաղաքին է նվիրաբերում Ուկրաինայի հայ համայնքի ղեկավար Վիլեն Շատվորյանը»,- նշել է Կարապետյանը: