Հասարակական

Արսեն Թորոսյանը Վրաստանի գործընկերոջ հետ քննարկել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը

1 րոպեի ընթերցում

Արսեն Թորոսյանը Վրաստանի գործընկերոջ հետ քննարկել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեի հետ քննարկել է Վրաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել նախարար Արսեն Թորոսյանը:

«Նախարարի հավաստմամբ` կորոնավիրուսով ախտորոշված պացիենտի հետ շփված 4 անձինք հետազոտվել են, և նրանց մոտ չի հայտնաբերվել վարակը: Նրանք 14 օր կմնան մեկուսացման մեջ»,-նշել է Արսեն Թորոսյանը:

Վրաստանում հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսով՝ Covid-2019-ով վարակվածության առաջին դեպքը։ Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն։ Վարակվածը Վրաստանի 50-ամյա քաղաքացի է, որը նախօրեին Վրաստան է այցելել Իրանից՝ Ադրբեջանի տարածքով։ Նա անմիջապես տեղափոխվել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում