«Այո»-ի 1991-ի տարբերանշանը հավանական երկու հեղինակ ունի. Ենգիբարյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երեկոյան Երևան» թերթի նախկին գլխավոր խմբագիր Նորայր Ենգիբարյանը երկու նկարչի անում է նշում, որպես 1991թ. սեպտեմբերի 23-ի համարում լույս տեսած անկախության հանրաքվեի «Այո»-ի լոգոյի հավանական հեղինակներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշեց, որ հնարավոր է նկարի հեղինակը լինի Ցոլակ Ղանդիլյանը կամ Ստյոպա Նարոյանը:

«Քիչ հավանական եմ համարում, որ հեղինակը կարող է լինել Նարոյանը: Ավելի հակված եմ կարծելու, որ հենց Ղանդիլյանն է նկարի հեղինակը: Սակայն միայն հեղինակը կարող է հաստատել դա: Նրանք երկուսն էլ այդ ժամանակ աշխատում էին մեզ մոտ»,-նշեց Ենգիբարյանը:

Համացանցում բուռն քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոյի ընթացքում հաղթող ճանաչված «Այո» քարոզարշավի լոգոն, որը նման է 1991 թվականի թերթում տպագրված լոգոյին: «Այո» քարոզչական կողմի շտաբը քննարկում է հաղթած լոգոյի շուրջ ստեղծված իրավիճակը և փնտրում է 1991 թվականին «Երեկոյան Երևան» թերթում տպագրված լոգոյի հեղինակին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգողՎահագն Ալեքսանյանը ոչ հաստատեց, ոչ հերքեց նոր լոգոյի հաղթողի փոխարեն գումարը նախկին լոգոյի բնօրինակի հեղինակին տալու հնարավորությունը: Նա նշեց, որ լոգոն ընտրելիս տեղյակ չէին, որ այն արտատպված է եղել 1991 թվականի թերթից:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ևս արձագանքել է քննարկմանը: Նա լուսանկար է տեղադրել 1991 թվականի թերթից և գրել, որ փնտրվում է բնօրինակի հեղինակը: «Այո»-ի այս տարվա տարբերանշանի համար վճարվել էր 3 միլիոն դրամ:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում