Տնտեսություն

Եվրոպայից դեպի Հայաստան 12 նոր չվերթ կբացվի

1 րոպեի ընթերցում

Եվրոպայից դեպի Հայաստան 12 նոր չվերթ կբացվի

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեպի Հայաստան 2020 թվականին նախատեսվում է բացել 12 նոր չվերթ, որոնք հիմնականում կլինեն Եվրոպայից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը:

«Այս տարի Հայաստանից դեպի Գերմանիա և Իտալիա կունենանք ուղիղ թռիչքներ՝ Հռոմ, Միլան, Մեմինգեն, Բեռլին, ինչպես նաև դեպի եվրոպական այլ երկրներ՝ Պաֆոս, Սալոնիկ, Աթենք, Լառնակա, Վիեննա, Վիլնյուս: Սա բնականաբար կազդի զբոսաշրջային ցուցանիշների աճի վրա»,- նշեց Սաֆարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում